«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Նոյեմբերից հետո Բաքուն ավելի է կոշտացնելու իր դիրքորոշումը

Նոյեմբերից հետո  Բաքուն ավելի է կոշտացնելու իր դիրքորոշումը
16.10.2024 | 19:37

Շատ շուտով ականատես ենք լինելու, թե Բաքվի բռնապետն ինչպես է օկուպացված տարածքներով շրջագայության ուղարկելու իր երկիր ժամանող օտարերկրյա այն ներկայացուցիչներին, ովքեր COP29-ի շրջանակներում կժամանեն Բաքու։ Չի բացառվում նաև, որ կլինեն բազմաթիվ հայտարարություններ և հրապարակումներ այդ մարդկանց շուրթերով, որոնք ընդհանրապես կապ չեն ունենա կլիմայի գագաթնաժողովի թեմայի հետ։

Նոյեմբերից հետո Բաքվի բռնապետն ավելի է կոշտացնելու և առարկայական դարձնելու իր դիրքորոշումը։ Փորձելու է լավ դիրքավորվել, որպեսզի հարմար պահին անցնի գործողությունների, իսկ հարմար պահ կարող է լինել նաև ԻԻՀ-ին լայնածավալ ռազմական գործողությունների մեջ ներքաշելը։

Մենք սառնասրտորեն պետք է պարզապես պատրաստ լինենք և վերջ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 8764

Մեկնաբանություններ